Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վաղ թե ուշ քրեական պատասխանատվության է ենթարկվելու: Այս մասին ճեպազրույցում ասել է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ մեկնաբանելով Ուկրաինայի բոլոր մարզերում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Յանուկովիչի հայտարարությունը:
« Յանուկովիչը վաղ թե ուշ պատասխան է տալու Ուկրաինայի ժողովրդի առաջ իր ամեն մի հայտարարության համար», - ասել է Տիմոշենկոն, հայտնում է ՈՒՆՆ-ը:
Ըստ նրա՝ Յանուկովիչի այդ հայտարարությունը վկայում է, որ «Պուտինի ձեռքում գործիք է դարձել»:




























