Հայաստանի իշխանությունները չպետք է թիթեռի պես ճախրեին Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ: Այս մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: Ըստ նրա՝ դա թե Մոսկվայի, թե Բրյուսելի հիասթափությունն է առաջացրել:
Մեկնաբանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւին դեմ քվեարկելը՝ Մանուկյանն ընդգծել է, որ այս իրավիճակում դա երկու չարիքներից նվազագույնն է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը: Սակայն Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը այնքան խղճուկ վիճակի է հասցրել, երբ իրավունք չունի ինքնուրույն ձեւավորել իր արտաքինքաղաքական օրակարգը: «Որտեղից բարձր հրամայեն, այն էլ ստիպված ենք անել»,-կարծում է Մանուկյանը: Այդ իրավիճակում, հավելել է նա, անհնար է ենթադրել, ինչ կանի Հայաստանը, եթե Ռուսաստանը թուլանա, իսկ Եվրոպան, հակառակը՝ ուժեղանա:
Նման քաղաքականություն վարելու համար հարկավոր է լեգիտիմ առաջնորդ, որին, առաջին հերթին, հարգում են իր երկրում. «Մեր երկիրն այժմ նման առաջնորդ չունի: Այդ պատճառով իրավահավասար չի լինի խոսել այն մասին, արդյոք Հայաստանը ճիշտ է վարվել ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկության ժամանակ: Երբ ոտքերից վրա կանգնած չես, որոշումներդ գնահատել չես կարող»:
Ըստ Մանուկյանի՝ հարցը վերաբերում է ոչ միայն Ղրիմին: Վաղը կծագեն Սիրիայի, այդ թվում՝ Քեսաբի, վերաբերյալ հարցեր, հետո՝ Ղարաբաղի, հետո՝ Մաքսային միության: Բոլոր հարցերի վերաբերյալ հարկավոր կլինի անկախ կարծիք արտահայտել: «Ներկայիս իշխանությունը նման բանակցող տալ չի կարող»,-եզրափակել է պատգամավորը:




























