Եվրասիական միությունը երկրների տնտեսությունների շատ իրական մակրոտնտեսական միավորում է, որը հնարավորություն կտա ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակի անցում կատարել: Այս մասին այսօր կայացած «Եվրասիական ընտրություն-2014» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբախանյանը:
Ըստ նրա՝ «ջենթլմենական» համաձայնագրի խախտումից հետո, որ ՆԱՏՕ-ն չի մոտենալու Ռուսաստանի սահմաններին, աշխարհում շեշտերի փոփոխություն է տեղի ունեցել: Ու դրան, ըստ պատգամավորի, բնական է, որ Ռուսաստանն ու նրա դաշնակիցները չին կարող անմասն մնալ: «Հայաստանը միշտ փորձել է բարեկամական հարաբերությունների մեջ լինել թե Ռուսաստանի, թե արեւմտյան պետական կառույցների, թե ԵՄ-ի, թե ԱՄՆ-ի հետ»,-ընդգծել է նա:
Ըստ նրա՝ Եվրասիական միությանն անդամակցելով, լուծում է նաեւ քաղաքակաիրթ ինտեգրացիոն գործընթացների հարցը:




























