Ռուսաստանը եւ ԿԺԴՀ-ն մշակում են փոխադարձ առեւտուրը ռուբլով կատարելու ծրագիր: Այս մասին ասված է ՌԴ Հեռավոր արեւելքի զարգացման նախարարության կայքում՝ վկայակոչելով նախարար Ալեքսանդր Գալուշկինի հայտարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը նպատակահարմար են համարում փոխադարձ առեւտրի ծավալների մեծացումը՝ մինչեւ 2020թ. այն հասցնելով 1 մլրդ դոլարի:
Հատկապես ընդգծվել է երկկողմ շահագրգռվածությունը՝ Կորեական թերակղզում եռակողմ ծրագրեր իրականացնելու հարցում, մասնավորապես՝ կորեական երկաթուղիների միացումը Տրանսսիբին, ինչպես նաեւ ռուսական գազի մատակարարում Հարավային Կորեա՝ ԿԺԴՀ տարածքով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























