Հայաստանի ՊՆ Հրազդանի զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի խմբի պետ, կապիտան Սերգեյ Վարդանի Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա նշեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Սերգեյ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամյսա կալանք ընտրելու վերաբերյալ: Զինկոմիսարիատի բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 311 հոդ. 1-ին մասի  հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից  կաշառք ստանալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը: Նա ձերբակալվել է իր աշխատասենյակում քաղաքացի Դ.Բ.-ից 300 ԱՄՆ դոլար կաշառք  ստանալուց անմիջապես հետո: