Շատ կարեւոր է պատասխանել այն հարցին, ցանկանում ենք արդյոք մեր քղաքացիների համար արժանի կենսաթոշակ ապահովել, թե ոչ, երբ քննարկում ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը: Այս մասին Սահմանադրական դատարանի այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է պատասխանող կողմի ներկայացուցիչ, սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով «ԴԵՄ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներին ու նշելով, որ եթ նրանք չլինեին, ապա չէր լինի նաեւ այս քննարկումը:
«Եթե ցանկանում ենք արժանապատիվ կենսաթոշակ ապահվել, ապա պարտավոր ենք ընթանալ պարտադիր կուտաային կենսաթոշակային համակարգը ներդնելու ուղիով: Այդ համակարգով պետությունն ու քաղաքացիները իրենց ավանդն են ունենում արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու հարցում: Եթե անգամ մեր տնտեսությունը կտրուկ սկսի զարգանալ ու այլմոլորակային միջոցներ կիրառվեն, ապա դա խնդրի լուծում չի հանդիսանա, քանի որ Հայաստանում առկա է սոցիալապես անարդար համակարգ»,-նշել է Հակոբյանը:
Միաժամանակ պատասխանողն ընդգծել է, որ խնդիրն այն է, որ երկրում ծանր սոցիալակն իրավիճակ է ստեղծվել, կա արտահոսքի մեծ ալիք ու, ցավոք, իրերի դասավորությունն այնպիսին է, որ թոշակառուների ու աշխատող մարդկանց հարաբերությունը չի համապատասխանում դասական «մեկ թոշակառու՝ երեք աշխատող» բանաձեւին:




























