Կովկասյան հովազի եւ վերջինիս կենսամիջավայրի պահպանման ուղղությամբ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ իր գործընկերների միասնական ջանքերի արդյունքում ստեղծված հայաստանյան նախագիծը հավակնում է միջազգային մրցանակի` Գերմանիայի Նեյշնլ Գեոգրաֆիկ-ի կողմից: Հայտ ներկայացված բազմաթիվ նախագծերից Հայաստանում Կովկասյան հովազի պահպանման նախագիծն ընտրվել է 6 լավագույնների շարքում: Բավարար քվեներ հավաքելու դեպքում նախագիծը կարժանանա միջազգային ճանաչման եւ դրամական մրցանակի, որից ստացված միջոցներն ամբողջությամբ կուղղվեն հովազի համար տարածքների ընդլայնմանն ու պահպանմանը:
Ինչպես քվեարկել
Այս շքեղ կատվազգին այսօր գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (միջազգային Կարմիր գիրք) «Վտանգված» կարգավիճակով, եւ վերջինիս քանակը վայրի բնության մեջ չի գերազանցում 1300-ը: Հայաստանի տարածքում Կովկասյան հովազի առավելագույնը 13 առանձնյակ է պահպանվել: Քվեարկությունը տեւելու է մարտի 17-ից 31-ը: Քվեարկել կարող եք հետեւելով հղմանը` http://www.outdoorconservation.eu/project-voting-category.cfm?catid=3 (մենք 5-րդն ենք):



























