Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՊՆախարար Սերգեյ Շոյգուին Ուկրաինային փոխանցել այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որոնք գտնվում են Ղրիմում ու մնացել են ռազմական ստորաբաժանումներում, որոնք չեն անցել ռուսական բանակի կողմը: Խոսքը «թե նավերի, թե օդուժի մասին է», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը զեկույցով դիմել է երկրի ղեկավարին՝ բարձրագույն սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ: Շոյգուն հաղորդել է, որ «ուկրաինական բանակի՝ Ուկրաինայի ԶՈՒ-ում իրենց ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած ստորաբաժանումների կազմակերպված դուրսբերումը ավարտվել է»:



























