Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցությանը որոշվել է չեղարկել ռուս-ուկրաինական մի շարք երկկողմ փաստաթղթեր. օրինակ՝ 1997թ. մայիսի 28-ին Կիեւում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստորագրված համաձայնագիրը Սեւծովյան նավատորմի բաշխման չափորոշիչների վերաբերյալ, 1997թ. մայիսի 28-ին Կիեւում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստորագրված համաձայնագիրը՝ ՌԴ-ի Սեւծովյան նավատորմն Ուկրաինայի տարածքում տեղակայելու պայմանների վերաբերյալ:
Սկսվել է նաեւ 1997 թ. մայիսի 28-ին Կիեւում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստորագրված համաձայնագիրը չեղարկելու գործընթացը ՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ Սեւծովյան նավատորմի տեղակայման պայմանների վերաբերյալ, 2010 թ. ապրիլի 21-ին ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ Խարկովում ստորագրված համաձայնագիրը՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ Սեւծովյան նավատորմի մնալու պայմանների վերաբերյալ», - ասել է Պեսկովը:
Հայտնի է դարձել նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն Պետդումա է ներկայացրել ռուս-ուկրաինական պայմանագրերը չեղարկելու վերաբերյալ օրինագիծ, այդ թվում նաեւ Սեւծովյան նավատորմի տեղակայման պայմանների վերաբերյալ համաձայնագիրը:



























