Ուկրաինային ԱՄՀ կողմից տրամադրվող առաջին տրանշը կարող է կազմել 3 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը:
«Մենք առայժմ վերջնական պայմանավորվածություն չունենք ԱՄՀ հետ: Դրաֆտի խոստում է եղել...նրանք պատրաստ են այսօր խոսել առաջին տրանշի մասին՝ մոտ 3 մլրդ դոլրի չափով»,-ասել է նա լրագրողներին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Ինչպես հայտնի է, Ուկրաինան ակտիվորեն բանակցում է ԱՄՀ հետ՝ ֆինանսական աջակցություն ստանալու: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դրա ընդհանուր ծավալը կարող է կազմել 15-20 մլրդ դոլար:



























