Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները երկար վեճերից հետո համաձայնեցրել են ներգաղթյալների երեխաների համար երկքաղաքացիության մասին հարցը: Ըստ օրինագծի՝ երեխաները, որոնք ծնվել ու մեծացել են Գերմանիայում, կկարողանան պահպանել Գերմանիայի ու այն քաղաքացիությունը, որտեղից ծնունդով են թե նրանք, թե նրանց ծնողները: Այս մասին հայտարարել են երկրի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերը ու արդարադատության նախարար Հայկո Մաասը:

Մինչեւ հիմա ներգաղթյալների երեխաները, որոնք ծնվում էին Գերմանիայում, 23 տարեկան դառնալուց հետո պետք է որոշեին, թե որ քաղաքացիությունն են ցանկանում պահել՝ գերմանականը, թե ծնողներինը: Այսուհետ նրանք այդ ընտրությունը կատարելու կարիք չեն ունենա, եթե Գերմանիայում դպրոց ավարտեն կամ մասնագիտություն ստանան, հաղորդում է Deutsche Welle-ը: