ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կդառնա Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը, որի թեկնածությանը հավանություն են տվել Դաշինքի անդամ երկրները: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների իր աղբյուրները:

Ներկայումս կազմակերպությունը գլխավորում է Անդրես Ֆոգ Ռասմուսենը, որն այդ պաշտոնին է անցել 2009-ի ապրիլին: Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2014-ի սեպտեմբերի 30-ին:

Նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը պետք է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հավանությանն արժանանա, որից հետո այն պետք է գրանցվի անդամ երկրների պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով:

Դաշինքի անդամ երկրների ՊՆ ղեկավարների հանդիպումը, որոնք կարող են նաեւ քննարկել այդ հարցը, տեղի կունենա ապրիլի 1-2-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: