Ռուսաստանի ԱԳՆ-ն զարմացած է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությամբ, որտեղ նշվում է Կոսովոյում տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին:

«Մոսկվայում ուշադրություն են դարձրել նրան, որ ԱՄՆ նախագահ Օբաման, մարտի 26-ին Բրյուսելում ունեցած իր ելույթում, արդարացնելով ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձեւի շրջցմամբ Կոսովոյի «անկախությունը», հիշեցրել է այդ հարցում ինչ-որ «հանրաքվեի» մասին, որն իբր տեղի է ունեցել ՄԱԿ-ի եւ հարեւան երկրների հետ համաձայնեցնելով»,-ասված է հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է գերատեսչության կայքում:

«ԱՄՆ նախագահի այդ պնդումը զարմանք է հարուցում, քանի որ Կոսովոյի անկախության հարցով ոչ մի քվեարկություն, առավել եւս միջազգային հանրության հետ համաձայնեցված, տեղի չի ունեցել: Սերբիայից անջատվելու որոշումն ընդունվել է 2008-ին, Պրիշտինայում, այսպես կոչված, խորհրդարնի կողմից»,-նշված է Ռուսաստանի ԳՆ հաղորդագրության մեջ: