Իտալական Նդրանգետա մաֆիայի եկամուտները 2013-ին կազմել են 73 մլրդ դոլար՝ մեկ մլրդ-ով գերազանցելով Deutsche Bank ու McDonald's-ի միասնական ցուցանիշները:Այս մասին հաղորդում է Washington Post-ը՝ վկայակոչելով իտալական Demoskopika հետազոտական ինստիտուտի տվյալները:
Փորձագետների տվյալներով՝ կալաբրիական մաֆիոզական կլանի եկամուտները կազմում են Իտալիայի ՀՆԱ-ի 3,5 տոկոսը: Ըստ որում, եկամուտների մեծ մասը ստացվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ու աղբի ուտիլիզացիայից՝ 33,3 մլրդ ու 26,9 մլրդ դոլար համապատասխանաբար: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:
Կալաբրիական Նդրագենտա կազմակերպված հանցավոր խմբավորումն ակտիվորեն գործում է ոչ միայն Իտալիայում, այլեւ ամբողջ աշխարհում:




























