Ոստիկանության Մաշտոցի բաժնում մարտի 27-ին հաղորդում է ստացվել, որ 1995 թ. ծնված Արթուր Դ.-ն հունվարի 31-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի հարեւանությամբ գտնվող ցանկապատի վրայով ցատկելով` մտել է թիվ 57 երթուղային ավտոբուսի վերջնակետի կայանատեղի ու այնտեղ կայանված «Բոգդան» մակնիշի ավտոբուսի բաց պատուհանից մտնելով սրահ, գողացել գումար եւ վարորդի բջջային հեռախոսը:
Մարտի 27-ին, ժամը 21.00-ին, Արթուր Դ.-ն հրավիրվել է բաժին եւ խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:




























