Մարտի 27-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրիի Սպարտակի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, հյուրասենյակի պատուհանի երկաթյա ճաղավանդակը պոկելով` Ժորա Կ.-ի տնից գողացել է սառնարան:

Գողոնը հայտնաբերվել է:

Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: