Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետին կից Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել օրակարգային 3 հարց:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ներկայացվել է Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը: Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ տեղեկագիրը կազմվել է միջազգային նմանօրինակ տեղեկագրերի հիման վրա, եւ նյութը մատուցվում է հնավորին մատչելի ձեւով: Վերջնական տեսքով բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը հասանելի կլինի յուրաքանչյուր բնակչի:
Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անրաժեշտությունը՝ ՀՀ պետական բյուջեից կատարվող մասնհանումների մասով:
Քննարկվել է նաեւ Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի եռամսակային հաշվետվության վերաբերյալ առաջարկների ներկայացման ձեւաչափը:
Նիստի շրջանակում խորհրդի անդամները յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկությունները:



























