Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը: Հանրահավաքը կես ժամ ուշացումով է սկսվել:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարներին է միացել նաեւ «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը: Նրա 40 – 50 հետեւորդները հրապարակ են եկել Հայաստանի ու Եվրամիության դրոշներով ու Եվրասիական ինտեգրմանը դեմ պաստառներով: Հանրահավաքից առաջ Հայրիկյանը զրուցել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:
Հանրահավաքը սկսվել է Հայաստանի ազգային օրհներգով: Հարթակում են «Ժառանգության» բոլոր առաջնորդները:




























