Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտարարում են, որ Ռուսաստանի կողմց Ուկրաինայի հետ Սեւծովյան նավատորմը տեղակայելու մասին համաձայնագիրը դենոնսացնելուց հետո նշանակելու է, որ այն այնտեղ ապօրինի կերպով է գտնվելու:

«Եթե ռուսական կողմը դենոնսացնի այդ համաձայնագիրը՝ ապա ռուսական նավատորմը Ղրիմում ապօրինաբար կգտնվի»,-հայտարարել է ուկրաինական ԱԳՆ ինֆորմացիոն քաղաքականության բաժնի տօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

Ըստ նրա՝ նման քայլից հետո Ռուսաստանը «պետք է մտածի ՍՆ դուրս բերելու մասին»: Այս մասին հաղորդում է «Ինտեֆաքս-Ուկրաինան»: