Վերջերս Ուկրաինայի արեւելքում դիտվում է առճակատման ու լարվածության նվազում: Այս մասին կառավարության նիստից առաջ հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Անջատողական-դիվերսիոն խմբերը լուրջ կորուստներ են ունեցել: Նման խմբավորումների միջուկը քայքայվել է: Նրանք հիմնականում ռուսամետ տրամադրությամբ մարդիկ են»,-ընդգծել է նախարարը:
«Այդ պատճառով ագերսիայի մակարդակը նվազել է ու անցել երկխոսությունների հարթակ»,-ընդգծել է նա, հաղորդում է ՈւՆՆ-ը:




























