2013թ. արձանագրվել է լրատվամիջոցների ներգրավվածությամբ զրպարտության եւ վիրավորանքի հիման վրա դատական գործերի աճ՝ մեկուկես անգամ, 2012թ. համեմատությամբ: Այդ մասին մարտի 28-ին լրատվամիջոցների դեմ դատական պրոցեսների մոնիտորինգի արդյունքների ամփոփմանը հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը:
Նրա խոսքով, Հայաստանում դատարանները ԶԼՄ-ների մասնակցությամբ գործերով դատական ծախսերի փոխհատուցումներ նշանակելիս հաշվի են առնում պատասխանողի ֆինանսական կարգավիճակը: Դատական ծախսերը, ինչպես ընդգծեց Օլգա Սաֆարյանը, բավարարված դատական հայցերին համապատասխան, գործում մասնակից կողմերի միջև պետք է բաշխվեն համամասնորեն։ Իրավաբանը նաև հավելեց, որ արձանագրվել է, թե դատարանները բավարարել են հայցերը՝ պատասխանող կողմին նշանակելով հիմնականում 100-ից 500 հազար դրամ փոխհատուցում:




























