NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Ժան-Պիեր Պերենի հադվածը, որը հրապարակվել է ֆրանսիական «Libération»-ում:

Առաջին անգամ սիրիացի ամպստամբները Միջերկրական ծով հասան: Հարձակումը նրանց թույլ տվեց գրավել մի քանի քաղաքներ ու գյուղեր, այդ թվում նաեւ Թուրքիային սահմանմերձ Քեսաբ գյուղը: Քեսաբը մեկն է այն քիչ բնակավայրերից, որտեղ բնակվում են 1915թ.-ի ապրիլից 1916թ.-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված հայոց ցեղասպանությունից փրկված հայեր:

Դատելով ամենից՝ հենց «Ջեբհաթ ան-Նուսրիի» գրոհայինները Թուրքիայում գործողությունն են անցկացրել, ինչը նշանակում է Անկարայի մասնակցությամբ: Այս անգամ «Libération»-ի տվյալներով նրանք, հավանաբար, օգտագործել են մի քանի տանկ, որոնք ամենայն հավանականությամբ տրամադրվել են Սաուդյան Արաբիայի կողմից, ինչը կարող է շրջադարձային կետ դառնալ այս պատերազմում:

Իր կողմից սիրիական իշխանությունները հաստատել են, որ ապստամբները դաշնակից ջիհաթիստների հետ եկել են Թուրքիայից իրենց շրջանը հարձակման ենթարկելու համար: Երկուշաբթի գրանցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի եւ սիրիական հակաօդային պաշտպանության ինքնաթիռների բախման նվազագույնը 12 դեպք նույն այդ սահմանի երկայնքով, որից հետո թուրքական կործանիչը հարվածել է սիրիական ինքնաթիռի: