Ուկրաինայի շուրջ իրադարձություններում արտահայտվում է դիվանագիտական ռազմավարություն, որը կարող է նկարագրվել որպես «փականի պտույտ»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արեւմտյան Անգլիայում Բրիսթոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել առեւտրական պատերազմի, սակայն եթե բանակցությունների սեղանի շուրջ ինչ-որ առաջընթաց նկատվի, պատերազմը կարող է կանխվել: «Միաժամանակ մենք տեսնում են ԵԱՀԿ առաքելության հետ կապված միաձայն համաձայնություն: Այլ կերպ ասած պատժամիջոցները կարող են մյուս մակարդակ բարձրանալ, կարող են մնալ ներկայիս փուլում: Սակայն ինչպես հայտնի է, Եվրախորհուրդը քննարկել է դրանց երրորդ փուլը: Մոտենում է Ռուսաստանի պատասխան ռեակցիան»,- նշել է Գյունտեր Վալցենբախը: Նա կարծում է, փականի պտույտը կարող է վերաճել «ակն ընդ ականի» քաղաքականության: «Սա վնասակար կլինի եվրոպական ու ռուսական տնտեսությունների համար: Ռուսաստանի կողմից նավթի ու գազի մատակարարման դադարեցման դեպքում եվրոպական տնտեսությունների էական վնասներ կկրեն»,- ընդգծել է Վալցենբախը:
Ի տարբերություն պատժամիջոցների այլ ռեժիմների, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ տնտեսական ինտեգրացման պայմաններում արդի պատժամիջոցները շատ ավելի մեծ ծավալներ են ձեռք բերել: այդ պատճառով, նշել է նա, իրադարձությունները առավելապես վնասակար էին երկու կողմի գլոբալացման ենթարկված վերնախավերի համար: Փորձագետը կարծում է, որ սա կարող է մարտահրավեր լինել քաղաքական գործիչների համար աջակցության տեսակետից, եթե անգամ իրենց արտաքին քաղաքականության մեջ ներառեն ազգայնական ճարտախոսությունը:




























