Հայաստանի ապագան որոշելու իրավունքը Մոսկվայի ձեռքերում չպետք է լինի: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Երեւանի Ազատության հրապարակում մարտի 28-ին կուսակցության հանրահավաքի ժամանակ:

Նա հավելել է, որ ընտրություններից ընտրություն երկրում խարխլվում է ինքնիշխանությունը, նվիրաբերվում այլ երկրների եւ կազմակերպությունների: Արդյունքում Հայաստանի իշխանությունների հետ սկսել են խոսել հարկադրանքի լեզվով: Նրա կարծիքով՝ դրա վառ օրինակ է հանդիսանում ՄԱԿ ԳԱ մարտի 27-ի բանաձեւն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ:

«Ողջ աշխարհին էին ցանկանում ցույց տալ, որ Հայաստանն իր կամքով չէ քվեարկում: Չէ որ քվերարկությունից առաջ Հայաստանի արտգործնախարարն առնվազն չէր ժխտում, որ Հայաստանը ձեռնպահ կմնա քվերակության ընթացքում: Սակայն մեկ գիշերվա ընթացքում ամեն ինչ փոխվեց: Եւ այժմ Բրյուսելը, Պեկինը, մյուս մայրաքաղաքները դարձյալ տեսան, որ Երեւանի հետ խոսելու ոչինչ չկա: Երեւանի հարցերը լուծվում են Մոսկվայում»,- հայտարարել է Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ բողոքի շարժումը հարկավոր է նրա համար, որպեսզի իշխանությունը եւ որոշումներ կայացնելու իրավունքը վերադարձվեն հայ ժողովրդին: