Հայերը ռուսներից ավելի ուժգին են պաշտպանում Ռուսաստանի կայսերապաշտական շահերը: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մարտի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում կուսակցության հանրահավաքի ժամանակ: Նրա խոսքով՝ գործող իշխանությունն իրեն ներկայացնելու համար պատրաստ է  վաճառել ինքնուրույնության  վերջին նշույլները: Նման իշխանությունը պարտավոր է հեռանալ, հայտարարել է Մարտիրոսյանը:

«Սա դեռ սկիզբն է: Աստված չանի, Արեւմուտքի ու Ռուսաստանի հակասությունը սառը պատերազմի վերաճի: Այդ դեպքում բազմաթիվ խնդիրներ կունենանք»,- հայտարարել է Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի դեմ քվերակությունը ՄԱԿ բանաձեւին Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ:

Նրա խոսքով, ցավոք, Ադրբեջանն այժմ ավելի անկախ քաղաքականություն է վարում, քան Հայաստանը, իսկ Թուրքիայի դերը տարածաշրջանում Ղրիմի իրադարձություններից հետո ավելի է ուժեղացել: Բացի այդ, իրադարձությունների այս զարգացմամբ՝ Հայաստանն ու Վրաստանը կհայտնվեն տարբեր ճամբարներում, հայտարարել է նա:

«Եւ այս ամենն ի օգուտ Մոսկվայի: Միթե Հայաստանին ավելի շատ մտահոգում է Պուտինի իշխանությունը, քան սլավոն ուկրաինացիներին: Հայաստանն այսօր պաշտպանում է Ռուսաստանի կայսերական շահերը: Իսկ  աշխարհը կայսերական գաղափարախոսությունների մասին մոռացել է դեռ 20-րդ դարում»,- հայտարարել է Մարտիրոսյանը:

Հայաստանի բնակիչները պետք է նախապատրաստվեն երկարատեւ պայքարի իրենց իրական ինքնիշխանության եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար, հավելել է Մարտիրոսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am