Ուկրաինայում ստեղծվեծ իրավիճակում մեղավոր են ոչ թե Արեւմուտքն ու Ռուսաստանը, այլ գանձագողերը Կիեւից: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Երեւանի Ազատության հրապարակում մարտի 28-ին կուսակցության հանրահավաքի ժամանակ:

«Հենց այն պատճառով, որ Ուկրաինայի իշխանություները թույլ էին, նրանց երկիրը դարձավ երկու ուժային բեւեռների միջեւ կռվի դաշտ: Երկուսն էլ թքած ունեն ուկրաինական ժողովրդի վրա: Նրանք լուծում են իրենց խնդիրները»,- հայտարարել է Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի, Հայաստանը պետք է այնպիսի իշխանություն ունենա, որ թույլ չտա երկիրը խաղալիքի վերածել: «Մենք ենք մեր երկրի տերը եւ ոչ ոք նրա մասին հոգ չի տանի»,- նշել է նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am