Փրկարար ծառայությունը մարտի 28-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի դաշտում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի – Արթիկ 22-րդ կմ-ի մոտակայքում՝ Լուսակերտ գյուղի հանդամասերում, հայտնաբերվել է «ԶԻՍ-2» 57 մմ հակատանկային հրանոթի ուսումնական արկ (85 մմ տրամաչափի), որը տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժին: