Ապրիլի 9-ին «Ժառանգությունը» բոլոր ոչ իշխանական ուժերին հրավիրում է ընդհանուր հանրահավաքի: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում: Մինչ այդ «Ժառանգությունը» ապրիլի 4-ին հանրահավաքներ է անելու Գյումրիում եւ Վանաձորում:
Ապրիլի 9-ին, Հովհաննիսյանի խոսքով, ինքն Ազատության հրապարակ կգա «որպես Հայաստանի շարքային քաղաքացի»։ Նա հույս է հայտնել, որ համատեղ հանրահավաքը կկայանա: Հանրահավաքը ոչ ոք չի ղեկավարելու, «ղեկավարը լինելու է հրապարակը», հայտարարել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, թե պատրաստ է շարունակել համագործակցությունը ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ:




























