Մարտի 28-ին, ժամը 18.55-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 18.42-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սեւան քաղաքից 18 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 2,6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.52 աստիճան եւ արեւելյան երկայնության 45.16 աստիճան:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:




























