Ազգային ինքնորոշում միավորումը հետաձգել է ներքին հարցերը «Ժառանգության» հետ՝ հանուն ընդհանուր նպատակի՝ ռուսական լծի դեմ պայքարի: Այդ մասին մարտի 28-ին լրագրողներին հայտնել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով կողմնակիցների հետ Ազատության հրապարակում ներկա էր «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին:

«Մենք պետք է միավորվենք, երբ դրված է ազգային անվտանգության եւ ինքնիշխանության կորստի հարց: Մենք չպետք է դառնանք Ռուսաստանի գուբերնյա»,- ասել է Հայրիկյանը՝ խոսելով Մաքսային միությանն ինտեգրվելու մասին:

Նա դատապարտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ գլխավոր ասամբլեայում՝ հայտարարելով, թե Հայաստանը միացել է «10 հետամնաց երկրներին»: