Հարկավոր է մոռանալ տարաձայնությունները հանուն ընդհանուր նպատակի՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում:
Լրագրողներից մեկի հարցին, թե նախկինում «Ժառանգությունը» «Բարգավաճ Հայաստանին» մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ այժմ պատրաստ է համագործակցել, Հովհաննիսյանը պատասխանել է. «տարբեր մարդիկ քննադատում էին մեզ, պիտակավորում: Բայց դա ինձ չի հուզում: Ինձ համար գլխավորը, որ իրացվի ժողովրդի մեծ մասի պահանջը՝ անցկացվեն արտահերթ ընտրություններ»:
Նա հույս է հայտնել, որ մյուս երեք խորհրդարանական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», ՀՅ Դաշնակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը կմիավորվեն իրենց հետ եւ ապրիլի 9-ին կգան համաժողովրդական հանրահավաքի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


























