Ղրիմի բանաձեւով Հայաստանը պետք է պետք է առնվազն ձեռնպահ քվեարկեր: Այդ մասին Ազատության հրապարակում հանրահավաքից հետո լրագրողներին ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Հայաստանը պետք է առնվազն ձեռնպահ քվեարկեր, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտնել էր, եւ ինչպես արեցին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանն ու Ղազախստանը»,- ասել է նա:
Նրա կարծիքով, Ղրիմի եւ Ղարաբաղի հարցերն ընդհանուր քիչ բան ունեն: «Միակ զուգահեռտ կարող է ծագել, եթե ինչ-որ մեկը մերժի Ղարաբաղի ժողովրդի արդարացի պահանջը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, թե «Ժառանգություն» հարգում է Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը եւ հանդես գալիս հարցի բանակցային լուծման, նաեւ Ղրիմի ապառազմականացման օգտին, ինչը ենթադրում է մարտի 27-ի բանաձեւը:
Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի համար կարեւորը սահմանադրականությունն է, ժողովրդավարությունն ու սեփական երկրի շահերի պաշտպանությունը: Դրանից էլ պիտի բխեն նրա որոշումները թե Ղրիմի, թե ցանկացած այլ հարցում:
«Ցանկացած երկիր, եւ Ռուսաստանը, եւ Ուկրաինան, եւ Եվրամիության երկրները, երբ իրենց պետք է եղել, ճանաչել են Կոսովոն, կամ Աբխազիան, կամ Ղրիմի միացումը: Բայց ոչ ոք ոչինչ չի ուզում ասել Ղարաբաղի մասին»,- ասել է նա:


























