Մոսկվան մուտքի անանուն արգելքներ է սահմանել ի պատասխան Արեւմուտքի նմանատիպ պատժամիջոցներին: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրին:
«Անունները չենք բացահայտել, «սեւ ցուցակում» ընդգրկված անձինք կտեղեկանան այդ մասին, երբ հատեն ռուսական սահմանը»,- հայտարարել է աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Մոսկվան պատասխան գործողություններ է ձեռնարկել ԱՄՆ-ի, ԵՄ եւ Կանադայի կողմից պատժամիջոցների ցուցակից հետո: Մանրամասներ չեն հաղորդվում, նշվում է միայն, որ միջոցառումները հայելային բնույթ են կրում:
Հիշեցնենք, որ Արեւմուտքը հայտարարել է ՌԴ նկատմամբ պատժամիջոցների մասին Ղրիմի հանրաքվեից հետո, որտեղ ընտրողների 96,77 տոկոսը կողմ արտահայտվեց Ռուսաստանի հետ միացմանը: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանրաքվեն անվավեր են ճանաչել:



























