Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, գործարար Պյոտր Պորոշենկոն հայտարարել է մտարդության մասին մայիսի 25-ի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Մարտի 28-ի երեկոյան Վինիցայի բնակիչների հետ հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ մարտի 29-ին փաստաթղթերը կներկայացնի ԿԸՀ: «Եկել է ժամանակն այլ կերպ ապրել.,- ասել է Պորոշենկոն:

Քաղաքական գործիչը նշել էմ որ Ուկրաինան պետք է արդյունավետ Զինված ուժեր ունենա: Նրա խոսքով՝ բացի այդ, անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի Ուկրաինայի իրավապահ մարմիններն իսկապես իրավապահ լինե, որպեսզի պաշտպանեն յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները: Քաղաքական գործիչը նշել է Ուկրաինայում նոր աշխատատեղերի ստեղծման կարեւորության մասին ու խոստացել, որ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը ողջ երկրում:

Այդ կերպ, այս պահին Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար պայքարելու են 11 հավակնորդներ, որոնցից 5-ի թեկնածությունը ԿԸՀ-ն հաստատել է: