Ուկրաինական Ռադա պետական պաշտոնյաների լյուստրացիայի մասին օրինագիծ է ներկայացվել: Այդ մասին հաղորդում է Censor.NET-ը՝ վկայակոչելով Ուկրինֆորմին: Ստուգման կենթարկվեն անձինք, որոնք արդեն պաշտոններ են զբաղեցնու պետական մարմինների բոլոր մակարդակներում, կամ պաշտոնների են հավակնում:
Օրինագծի հեղինակներն են «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, ինչպես նաեւ պատգամավորներ Օլեգ Օսուխովսկին, Յուրի Սիրոտյուկն ու Լեոնտի Մարտինյուկը: Առաջարկում են պաշտոնները սահմանափակել այն անձանց համար, որոնք մինչեւ 1991թ.-ը համագործակցել են ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալների կամ այլ լրտեսների հետ, ինչպես նաեւ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ: Սահմանափակումները կվերաբերեն այն անձանց, որոնք համագործակցել են «Յանուկովիչի ռեժիմի հետ»:




























