Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններին մասնակցելու համար հաստատել է երկրի խոշորագույն գործարարներից Սերգեյ Տիգիպկոյի թեկնածությունը: Այդ մասին հաղորդում է Censor.NET-ը: Տիգիպկոն, ով Ռեգիոնների կուսակցության անդամ էր, ինքնաառաջադրվել է:
Այսօր գրանցել են նաեւ Խարկովի նախկին քաղաքապետ Միխայիլ Դոբկինի եւ գործարար Վադիմ Ռաբինովիչ թեկնածությունները:«Այսօր գրանցել են երեք թեկնածություն: Այդ կերպ ընդհանուր առմամբ այսօր հինգ թեկնածություն է գրանցվել»,- հաղորդել է ԿԸՀ մամուլի քարտուղար Կոնստանտին Խիվրենկոն:Ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էլ գլխավոր դատախազի նախկին առաջին տեղակալ Ռենատ Կուզմինի եւ նախկին վարչապետ Յուրի Բոյկոյի թեկնածությունները:




























