ԱՄՆ-ից մակրոտնտեսական վիճակագրության ֆոնի վրա ոսկին մեկ շաբաթում 3,1 տոկոսով էժանացել է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Նյու-Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսն էժանացել է 50 ցենտով՝ մինչեւ 1294,30 դոլար եռակի ունցիայի դիմաց:
Հունվար-մարտ ամիսներին ոսկին թանկացել է 7,7 տոկոսով, վերջին շաբաթվա ընթացքում էժանացել է 3,1 տոկոսով: Արժեքն անկում է ապրել ԱՄՆ-ից ստացվող անբարենպաստ մակրոտնտեսական վիճակագրության ֆոնի վրա:Մեկ ունցիայի դիմաց 1300 դոլարի մակարդակը հոգեբանական նշան էր «ցուլերի» համար(խաղում են գնանշումների բարձրացման վրա), սակայն տնտեսական դրական տվյալների շնորհիվ, այն անկում է ապրել: «Հերթական գործոնի կարիք կզգացվի, որի շուրջ մտահոգությունները գնաճի կհանգեցնեն(իրավիճակի լարում Ուկրաինայում, թույլ վիճակագրություն եւ այլն)»,- հայտարարել է «7:00s Report»-ի վերլուծաբան Թայլեր Ռիչին, հաղորդում է MarketWatch-ը:
«Թրեյդերները հաջորդ շաբաթ կհետեւեն ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի տվյալներին, հատկապես գործազրկության վերաբերյալ»,-հավելել է նա:



























