Վերջին օրերի ընթացքում իրավիճակը Սիրիայում բնութագրվում է կառավարական ուժերի ու անօրինական զինված խմբավորումների միջեւ հակասության կտրուկ սրմամբ: Այդ մասին է ասվում Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ:
Ինչպես նշում է աղբյուրը, հիմնական բախումները տեղի են ունենում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում: Մարտի 21-ին «Ալ-Քաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումները հարձակվել են Թուրքիային սահմանամերձ Քեսաբի վրա, որտեղ բնակչության մեծամասնություն կազմում են հայերը: Հարձակման հետեւանքով, ինչպես նշում է Դամասկոսը, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսաբի ժամանակավոր կորստյան: Զգուշանալով ահաբեկիչների ոտնձգություններից՝ Քեսաբի, Սամրայի, Նաբվա Ալ-Մուրի եւ մոտակա բնակավայերի հայ բնակչությունը պատրսպարտվել է Լաթակիայում:
Լաթակիայում ծայրահեղականների առաջխաղացումը կանխվել է, քանի որ այն արդեն սպառնում էր սիրիական քիմիական զենքի դուրս բերման միջազգային գործողության խափանմամբ: Սիրիացի զինվորականները գրոհայիններից հետ են գրավել ռազմավարական կարեւորության դիրքերը եւ մտադիր են մոտ ժամանակներում վերականգնել վերահսկողությունը Քեսաբի սահմանային անցակետի նկատմամբ, նշում են ռուսական արտգործնախարարությունում:
Ինչպես նշվում է մեկնաբանությունում՝ Քեսաբի գրավումը խիստ քննադատության է արժանացել ողջ աշխարհի հայության կողմից: Երեւանում ՄԱԿ ներկայացուցչության մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել: Միաժամանակ ՀՀ ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել սիրիական իշխանություններին հայ բնակչության պաշտպանության համար: Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ազդել Անկարայի վրա եւ ստիպել նրան դադարեցնել գրոհայինների աջակցությունը:
Ռուսասատանի ԱԳՆ-ն վճռականորեն քննադատում է ահաբեկչական եւ այլ բնույթի հանցանքները խաղաղ բնակչության հանդեպ, ինչպես նաեւ գրոհայինների կողմից սիրիական քաղաքների ու բնակավայրերի գնդակոծությունները: «Տպավորություն է ստեղծվում, թե գրոհայինների նպատակն է թույլ չտակ միջսիրիական բանակցությունները, բացառել դիվանագիտական կարգավորման հնարավորությունը, խափանել քիմիական զենքի չեզոքացումը: Սա անթույլատրելի է: Իր կողմից Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների հետ Սիրիայում ներքին արյունահեղ հակամարտության դադարեցման համար 2012թ.-ի հունիսի 30-ի Ժնեւի Կոմյունիկեի իրականացման հիման վրա»,- ընդգծվում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության ու տպագրության բաժնի մեկնաբանությունում:




























