Վատիկանը պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում` Վենեսուելայի ճգնաժամը լուծելու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

«Սուրբ աթոռը եւ պետքարտուղար Պետրո Պարոլինը պատրաստ են անել ամեն ինչ` Վենեսուելայում խաղաղության եւ հանգստության համար», - հայտարարել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության պետ Ֆեդերիկո Լոմբարդին: Նրանք հիշեցրել են նաեւ, որ Պարոլինը մինչեւ անցյալ տարվա օգոստոս Կարակասում դեսպան էր եւ հոյակապ գիտի Վենեսուելան:

Այս շաբաթ Կարակասում աշխատել է Հարավամերիկյան ազգերի միությունը: Հանձնաժողովի անդամները նախագահ Նիկոլաս Մադուրոյին կոչ էին արել «բարի կամքի ներկայացուցչի թեկնածությունը, որը նպաստելու է բազմակողմանի երկխոսությանը», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նիկոլաս Մադուրոն հայտնել է,  որ դեմ չէ միջնորդությանը: «Թող գա Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը, որը մեզ մոտ դեսպան էր»:

Հիշեցնեք,  Վենեսուելայում  զանգվածային բողոքի ցույցերն սկսվել էին փետրվարի 12-ին: Ըստ պաշտոնական տվյալի`  այդ ժամանակից ի վեր զոհվել է  37 մարդ: 29-ը քաղաքացիական անձինք են, 8-ը` ոստիկաններ: Խռովությունների ընթացքում վիրավորվել էր 559 մարդ: