Հարավային Կալիֆորնիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 1,9 կմ խորությունում։ Ավերածությունների մասին տվյալներ չկան։
Ավելի վաղ համանման մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել ճապոնական Հոնսյու կղզում։ Ցունամիի վտանգ չէր ծագել։ Ցնցումները զգացվել էին ինը պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Տոկիոյում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։




























