Իտալիայի իշխանությունները eBay-ով 151 ծառայողական մեքենա են վաճառում, հայտնում է La Tribuna-ն։

Վաճառվող ավտոմեքենաների թվում կան երկու Jaguar եւ ինը  Maserati՝ պաշտպանության նախարարի հավաքակազմից։ Նման որոշում է կայացրել  վարչապետ Մատեո Ռենցին՝ պետական գանձարանը համալրելու նպատակով, հայտնում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ գնորդն ինքը պետք է տեղափոխի մեքենան։ Ընդհանուրը աճուրդի է դրված 151 մեքենա։ Արդյունքները հայտնի կդառնան ապրիլի 16-ին։