ԱՄՆ-ի երկրորդ կանաչ քաղաք Սան Ֆրանցիսկոն ցանկանոմ է առաջին տեղում հայտնվել: Քաղաքի իշխանությունները մտադիր են արգելել պլաստիկ շշերով ըմպելիքների վաճառքը, հաղորդում է  Kedem-ը:

Եթե օրինագիծն ընդունվի, ապա արդեն այս աշուն քաղաքի փողոցներում եւ  հասարակական վայրերում միջոցառումների ժամանակ կարգելվի պլաստիկ տարաներում ըմպելիքներ վաճառելը, իսկ 2016թ. նման փաթեթավորումները կարգելվեն ամբողջ քաղաքում` հասարակական միջոցառումների ժամանակ:

Այդ միջոցները միանգամից մի քանի խնդիր կլուծեն` թույլ կտան տնտեսել նավթամթերքները, կնվազեցնեն  վնասակար արտանետումները եւ մասնակիորեն կլուծեն աղբի խնդիրը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Սա նման առաջին արգելքը չէ. 2013 թ. Մասաչուսեթսի Կոնկորդ քաղաքում արգելվել էր պլաստիկ շշերով  ըմպելիքների վաճառքը: