Առաջին միջատները զուրկ էին հոտառությունից, պնդում են գերմանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է eLife գիտական ամսագրում: Նման եզրակացության հետազոտողները հանգել են՝ անցկացնելով միտաջների շատ տեսակների գեների սեքվենավորում:

Մասնավորապես նրանց հաջողվել է հաստատել, որ շատ սպիտակուցներ, որոնք մասնակցում են հոտերի ընկալման ամենազգայուն գործընթացներին, միջատների մոտ ի հայտ են եկել էվոլյուցիայի բավական ուշ փուլում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Բացի այդ, միջատներն ու խեցգետնակերպերն ունեն ընդհանուր նախնի, իսկ վերջիններիս մոտ հոտառական ընկալիչները բացակայում են:

Այդ կերպ ի հայտ է եկել հերթական ապացույցը, որ առաջին միջատները զուրկ էին հոտառությունից: