Բրազիլիայի մայրաքաղաքում Avianca ընկերության Fokker 100 օդանավը հարրկադիր վայրէջք է կատարել՝ շասիի առջեւի անվի անսարքության պատճառով, հայտնում է Reuters-ը։

Բրազիլիայում ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ օդաչուն տեղեկացրել է ոչ նորմալ վիճակի մասին եւ նախքան վայրէջքը ստիպված է եղել քաղաքի վրայով մի քանի պտույտ գործել, փոխանցում է Gazeta.ru-ն։

Օդանավում եղել է 49 մարդ եւ անձնակազմի հինգ անդամ։ Ոչ ոք չի տուժել։ Մասնագետները ստիպված են եղել փակել թռիչքավայրէջքային երկու գոտիներից մեկը։ Շատ չվերթներ արդյունքում ուշացվել են։