Ավել կիլոգրամները կարող են օգտակար են առողջության համար: Ավելին, ավել քաշը երկրարակեցության գործոն է հանդիսանում: Մելբուրն քաղաքի Դիկինի համալսարանի(Ավստրալիա) գիտնականները հաստատել են, որ տարեց հասակում պետք չէ նիհարել. ավել քաշով ծերունիները, մասնագետների եզրակացությունների համաձայն, ավելի երկար են ապրում, նրանց մոտ տարիքային հիվանդությունների ռիսկն ավելի փոքր է:
Գիտնականները վերլուծել են 100 գիտական աշխատանքների արդյունքներ, որոնցում 10 տարվա ընթացքում մասնակցել են տարբեր տարիքի ու քաշի ավելի քան 200 հազար մարդ: Ավել քաշի որոշման համար հեղինակները կիրառել են մարմնի քաշի ինդեքսի բանաձեւը՝ քաշի կիլոգրամներով ցուցանիշը բաժանել հասակի մետր քառակուսիով ցուցանիշի: Պարզվել է, որ բարձր ինդեքսով ծերունիների ինքնազգացողությունն ավելի լավ էր, քան նիհարների մոտ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Իդեալական է համարվում 18.5-25 միավորի սահմաններում ինդեքսը, 25-30-ը վկայում է ավել քաշի մասին, իսկ 30-ից բարձրն արդեն ճարպակալում է: Ավստրալիացի փորձագետները նշել են, որ 65 տարեկանից բարձր մարդկանց խմբում 33-33.9 ինդեքսի պայմաններում մահացության տոկոսը կազմում էր 4-11 տոկոս՝ ի տարբերություն նրանց, ում մոտ ինդեքսը չէր անցնում իդեալականի սահմանը:
Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Քերոլ Նաուսոնը նշում է, որ ավել քաշ ունեցող տարեց մարդիկ դիետաների չպետք է հետեւեն: Նա խորհուրդ է տալիս խուսափել շատակերությունից, չնվազեցնել ֆիզիկական ակտիվությունը: Իսկ ավել կիլոգրամները թոշակառուներին միայն օգտակար են:




























