Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Յինգլակ Չինավատը պատրաստ է սպառիչ ցուցմունքներ տալ ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովին։ Ազգային երրորդ հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել է ինքը՝ Չինավատը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ընդդիմությունը հակակոռուպցիոն հանձնաժողով հայց է ներկայացրել Չինավատի դեմ եւ մեղադրական դատավճռի հույս ունի։ Հայցվորները հայտնում են, որ Չինավատը բրնձի գրավային քաղաքականության հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ «չէր կարող չմասնակցել այդ ծրագրում տեղ գտած զանգվածային կոռուպցիային»։
Բրնձի ծրագիրը սկսվել էր 2011-ին։ Ըստ դրա՝ կառավարությունը շուկայի գներից բարձր գրավային գնով բրինձ էր գնում գյուղացիներից՝ այլ երկրներ արտահանելու համար, միջկառավարական համաձայնագրերին համապատասխան։




























