Հասարակական վայրերում ծխելու արգելքը նվազեցնում է վաղաժամ ծննդաբերությունների թիվը 10 տոկոսով, պնդում են շոտլանդացի գիտնականները: Բացի այդ, դա թույլ է տալիս կրճատել ասթմայից տառապող երեխաների թիվը:

Այս եզրակացությանը գիտնականները հանգել են Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի երկրների փորձն ուսումնասիրելուց հետո, որտեղ արգելվում է ծխել հասարակական վայրերում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Մասնավորապես, նրանց հաջողվել է ուղիղ կապ գտնել վաղ ծննդաբերությունների ու ասթմայով տառապող երեխաների թվի կրճատման ու նմանատիպ արգելքների միջեւ: