Պանամայում բնության պաշտպանները հասել են վայրի կենդանիների երկիր ներկրման արգելքի, որոնց պետք է օգտագործեն կրկեսի ներկայացումներում: Կառավարությունն ընդունել է համապատասխան օրինագիծ:
Փաստաթուղթը ենթադրում է Պանամայի տարածք «ցանկացած տեսակի եւ ծագման վայրի կենդանի ներկրել, որոնք կրկեսի ներկայացումների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների մաս պետք է կազմեն», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, օրենքով սահմանվում է երկու ամիս ամկետ, որի ընթացքում երկրում գործող կրկեսները պարտավոր են Պանամայի սահմաններից դուրս բերել իրենց համարներում օգտագործվող վայրի կենդանիներին: Պետական հրահանգին չենթարկվելու համար սահմանվել է տուգանք 1-10 մլն դոլարի չափով: Օրենքը չի գործում պետական կենդանաբանական այգիների, կենդանիների մասնավոր հավաքածուների եւ վայրի բնության բնակիչների վերականգնման կենտրոնների վրա:




























