Վերջին օրերի ընթացքում նկատվում է ՌԴ եւ Ուկրաինայի միջեւ սահմանի մոտակայքում զորքերի ռուսական խմբավորումների թվի կրճատում: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Ռազմա-քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:

«Դրա հետ մեկտեղ Բրյանսկի շրջանում նույնականացվել է զրահատեխնիկայի էշելոն, որը շարժվում էր դեպի սահմանը: Տեղափոխվող տեխնիկայի կազմում ռուսական նորագույն T-90 տանկերն են: Իվանովոյից Տագանրոգ են ժամանել 98-րդ օդադեսանտային գվարդիական դիվիզիայի ստորաբաժանումները»,- պատմել է Տիմչուկը:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայում տեղի են ունեցել ամենածավալում ռազմական ավիացիոն զորավարաժություններն անկախության հռչակումից ի վեր: Օդ են բարձրացել ավելի քան 160 ռազմական ինքնաթիռներ: