Ուկրաինան Ռուսաստանին զենք ու ռազմական տեխնիկա չի վաճառելու՝ որպես երկիր, որը ռազմական ագրեսիայի է դիմել ընդդեմ ուկրաինական կողմի: Այդ մասին «Շուստեր Live»-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Այն հարցին, թե արդյոք այժմ Կիեւն Ուկրաինայի ռազմա-արդյունաբերական համալիրի արտադրանքը վաճառում է Ռուսաստանի Դաշնությանը, վարչապետը պատասխանել է. «Մենք չենք արտադրելու զենք, հետո այն վաճառենք մի երկրի, որը մեր դեմ ինտերվենցիա է գործում ու կրակում է հենց այդ զենքից»,- հաղորդում է «Liga Նովոստին»:




























